Չեխիայի նախագահ Պետր Պավելը հայտարարել է, որ Իսրայելին ցուցաբերվող աջակցությունը չպետք է վտանգի տակ դնի տարածաշրջանի մյուս պետությունների անվտանգությունը։

Նրա խոսքով՝ Պրահան միաժամանակ աջակցում է Իսրայելին և պաշտպանում է Մերձավոր Արևելքում կայունությունը, ինչպես նաև կապեր է պահպանում արաբական երկրների հետ և ձգտում է նպաստել խաղաղ կարգավորմանը։

Պավելը նշել է, որ Մերձավոր Արևելքի և Ուկրաինայի հակամարտությունները բացասաբար են անդրադառնում գլոբալ անվտանգության ու տնտեսության վրա, ուստի միջազգային հանրությունը պետք է հասնի դրանց շուտափույթ հանգուցալուծմանը՝ խաղաղ համաձայնագրերի միջոցով։