Մերձավոր Արևելքում Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի բռնկմանը հաջորդած ճգնաժամը 2025-2026 ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակում կարող է բացասաբար անդրադառնալ հնդկական խոշոր ընկերությունների ֆինանսական ցուցանիշների վրա։ Ասվում է հնդկական JM Financial հետազոտական ընկերության հրապարակած կանխատեսման մեջ:
Ըստ նրա գնահատականների՝ Հնդկաստանի գլխավոր ֆոնդային ինդեքսի՝ Nifty 50-ի ընկերությունների համակցված զուտ շահույթը հունվար-մարտ ամիսներին տարեկան կտրվածքով կաճի ընդամենը 4,2%-ով։ Սա կդառնա վերջին յոթ եռամսյակների ընթացքում ամենաթույլ ցուցանիշը։
Վերլուծաբանները նշում են, որ նավթի գների աճը, հեղուկ բնական գազի մատակարարման խափանումները և Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին լոգիստիկայի ծախսերի աճը ճնշում են գործադրում ընկերությունների ֆինանսական ցուցանիշների վրա։
Կանխատեսումը նավթի և գազի ոլորտը, ավիափոխադրումները, լոգիստիկան և արտահանմամբ զբաղվող ընկերությունները նշում է որպես ամենախոցելի ոլորտներ։ Միևնույն ժամանակ, տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունները, ավտոարտադրողները և մետաղագործական ոլորտը, ըստ կանխատեսման, իրենց լավագույնս կդրսևորեն շուկայում։




























