Պենտագոնը քննարկում է Իրանի դեմ հետագա հարվածների կամ «ցամաքային գործողությունների» հարցը, եթե հրադադարը խափանվի, The Washington Post (WP)-ին ասել է ամերիկացի պաշտոնյան։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտի խոսքով, ինչպես մեջբերել է թերթը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «բաց է թողել բոլոր տարբերակները, եթե իրանցիները չհրաժարվեն իրենց միջուկային նկրտումներից և չհասնեն Միացյալ Նահանգների համար ընդունելի գործարքի»։





























