Վաշինգտոնի հետ բանակցություններում Թեհրանը պահանջում է փոխհատուցել պատերազմի ընթացքում հասցված վնասը և չեղարկել հակաիրանական պատժամիջոցները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Պատերազմի լիակատար դադարեցումից և պատժամիջոցների վերացման պահանջից զատ՝ բանակցությունները նպատակ ունեն հասնել Իրանի իրավունքների ճանաչմանը, ինչպես նաև ԱՄՆ-ի ու սիոնիստական ռեժիմի սանձազերծած պատերազմի հետևանքով Իրանին հասցված վնասների փոխհատուցմանը»,- նշել է նա։