Հայաստանի Հանրապետությունը մտնում է TRIPP նախագծի իրականացման փուլ։ Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի ապրիլի 15-ի նիստում՝ ներկայացնելով ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի իրականացման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը 2025 թվականի համար։
«Մենք ուրախ ենք նշել, որ չնայած միջազգային մարտահրավերներին, Ամերիկայի Միացյալ Նահանգների, ՀՀ-ի և Ադրբեջանի Հանրապետության կառավարությունները շարունակում են տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնումը և TRIPP նախագծի իրականացումը համարել առաջնահերթություն», - հայտարարեց Փաշինյանը։
Սա, ինչպես նշեց վարչապետը, պայմանավորված է այն գիտակցմամբ, որ նախագծի իրականացումը դառնում է Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ, կայուն և հուսալի խաղաղության կարևոր հենասյուն։



























