ԱՄՆ Սենատի հանրապետականները չորեքշաբթի մերժել են դեմոկրատների առաջարկած բանաձևը, որը ընդունվելու դեպքում Դոնալդ Թրամփին կարգելեր հետագա ռազմական գործողություններ ձեռնարկել Իրանում, հաղորդում է NBC News-ը։

Քվեարկության արդյունքներով 47-ը քվեարկել է կողմ, իսկ 52-ը՝ դեմ։

Դա ցույց է տալիս, որ հանրապետականները դեռևս աջակցում են Թրամփի շարունակական պատերազմական ջանքերին՝ չնայած հարցումներին, ըստ որոնց նրա դիրքորոշումը ժողովրդականությոն չի վայելում։ Ընդսմին, որոշ հանրապետականներ հայտարարել են, որ կարող են փոխել իրենց կարծիքը 60 օրից։