Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերը չորս անձ են ձերբակալել Իրանի Գիլան նահանգում. նրանք կասկածվում են իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության հետ կապեր ունենալու մեջ։

Ինչպես հայտնում է պետական IRNA գործակալությունը, կասկածյալները հայտնաբերվել են ԻՀՊԿ հետախուզական ստորաբաժանումների իրականացրած գործողությունների արդյունքում։

Ըստ նախնական տվյալների՝ նրանք մեղադրվում են հակամարտության ընթացքում Իրանի ռազմական և իրավապահ մարմինների օբյեկտների լուսանկարներն ու կոորդինատները համացանցի միջոցով թշնամուն փոխանցելու մեջ։