ԱՄՆ-ում USS Dwight D. Eisenhower ավիակրի վրա հրդեհ է բռնկվել երեքշաբթի, պլանային տեխնիկական սպասարկման ժամանակ, երեք նավաստի տուժել է, տեղեկացրել է ԱՄՆ ՌԾՈւ ինստիտուտը (USNI)՝ հղում կատարելով ՌԾՈւ ներկայացուցչին։

«USS Dwight D. Eisenhower (CVN-69) ավիակրի վրա  այս շաբաթ տեղի է ունեցել հրդեհ պլանային տեխնիկական սպասարկման ժամանակ, Նորֆոլքի (Պորտսմուտ, Վիրջինիայի նահանգ) ռազմածովային նավաշինարանում»,- նշվել է հրապարակման մեջ։

ՌԾՈւ ներկայացուցչի խոսքով՝ նավի եւ նավաշինարանի անձնակազմերն անհապաղ տեղայնացրել եւ մարել են հրդեհը։ Միջադեպի հետեւանքով տուժել է երեք նավաստի։

Նշվել է, որ նավի անձնակազմը տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերել, ինչից հետո նրանք վերադարձել են իրենց պարտականությունների կատարմանը։