ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հանդես գալով Սպիտակ տանը լրագրողների առջեւ, նորից քննադատել է ՆԱՏՕ-ին Իրանին ԱՄՆ եւ Իսրայելի հասցրած հարվածներին մասնակցելուց հրաժարվելու համար։
«Մենք տրիլիոն դոլարներ ենք ծախսում ՆԱՏՕ-ի վրա, եւ երբ ես նրանց խնդրում եմ միջամտել շատ փոքր իրավիճակում, նրանք մեր կողքին չեն լինում։ Նրանցից ոչ մեկը»,- ասել է Թրամփը։
«Մենք Ուկրաինայի կողքին էինք։ Երբ նրանց մոտ խնդիրներ առաջացան, մենք այնտեղ էինք։ Բայց ես չեմ կարծում, որ նրանք կլինեն մեր կողքին լուրջ խնդիրների դեպքում եւ, նշանակում է, նրանք իրենք խնդիրներ ունեն»,- ավելացրել է նա։




























