Չինական նավագնացային ընկերությունները Հորմուզի նեղուցի շուրջ աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին բախվել են Մերձավոր Արեւելք ծովային բեռնափոխադրումների արժեքի կտրուկ աճին, հաղորդել է Yicai պարբերականը՝ հղում կատարելով ոլորտի ներկայացուցիչներին։
Շուկայի մասնակիցների կարծիքով՝ Շանհայից տարածաշրջան ստանդարտ կոնտեյների փոխադրման արժեքը մոտավորապես 3-4 հազար դոլարից աճել է մինչեւ 5-6 հազար դոլար, իսկ լրացուցիչ վճարների դեպքում կարող է հասնել 11 հազար դոլարի։ Գնի աճը պայմանավորված է ոչ միայն վառելիքի բարձր գներով, այլեւ ռիսկի հետ կապված լրացուցիչ վճարների ներդրմամբ։
Նավագնացային ընկերությունները, ըստ աղբյուրների, լրացուցիչ ծախսերը դնում են հաճախորդների վրա, ինչը ճնշում է գործադրում արդեն իսկ նվազող պահանջարկի առջեւ կանգնած բիզնեսների վրա։
Արդյունքում՝ որոշ ընկերությունների համար բեռնափոխադրումների ծավալը նվազել է մոտ կիսով չափ, ինչը, ըստ աղբյուրների, վերջին տասնամյակի ամենանշանակալի անկումներից մեկն է։ Չինաստանի արտահանման ուղղվածություն ունեցող որոշ տարածաշրջաններ նույնպես հայտնել են պատվերների նվազման մասին։




























