Իրանի «Խաթամ-ալ-Անբիա» զինված ուժերի կենտրոնական շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալի Աբդոլահին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է ընդունեն Իրանի զգալի ռազմական հզորությունը։

Նրա խոսքով՝  Իրանի հակառակորդների համար «այլ ճանապարհ չի մնում՝ Իրանի զինված ուժերի եւ երկրի ժողովրդի ուժն ու դիմացկունությունն» ընդունելուց բացի։ Նա նաեւ ընդգծել է, որ Իրանն ունի հզոր ռազմական պոտենցիալ եւ կարող է պատասխանել արտաքին ճնշմանը։

Ավելի վաղ տեղեկացվել էր Իրանի, ԱՄՆ-ի եւ Իսրայելի միջեւ իրավիճակի կտրուկ սրման մասին, ներառյալ ռազմական գործողությունները եւ սահմանափակիչ միջոցները տարածաշրջանում, ինչպես նաեւ դիվանագիտական կարգավորման փորձերը, որոնք առայժմ համաձայնության չեն հանգեցրել։