Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը որոշում կայացրեց 3 ամսով երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը` որոշակի սահմանափակումներով: Այս մասին դատարանից հաղորդում է NEWS.am–ի թղթակիցը։

Դատարանը թույլ տվեց նաեւ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն հարցազրույցներ տա։

Այսօր դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց ապրիլի 30–ին ժամը 14.00–ին։