Ուզբեկստանից արտաքսել են 8 թուրք գործարարի, ովքեր մեղավոր են ճանաչվել հարկերից խուսափելու եւ «ստվերային տնտեսության զարգացմանը նպաստելու» համար:

Այդ գործարարներից շատերը ձերբակալվել են դեռ 2011-ի մարտին, Տաշքենդի խոշորագույն թուրքական առեւտրի կենտրոնում` Turkuaz սուպերմարկետում ուժային կառույցների կողմից անցկացված ստուգումների ժամանակ:

Նրանց դատապարտել եմ, իսկ այնուհետեւ վարչական տույժի են ենթարկել եւ արտաքսել Ուզբեկստանից: Նրանց գույքը բռնագրավվել են: Այդ մասին հաղորդել է «Ազադլըգ» ռադիոկայանը («Ազատություն» ռադիոկայանը):

Եւս մեկ թուրք լրագրող դատապարտվել է երեք տարվա ազատազրկման եւ տուգանքի, որը գերազանցում է 15 հազար դոլարը: Մաքսային ծառայության աշխատակիցը, ով կաշառքի դիմաց քողարկում են թուրք գործարարների հանցագործությունները, ազատազրկվել է 11 տարով:

Turkuaz թուրքական կենտրոնը փակվել է 2011-ի մարտին: Շինությունը շրջափակման է ենթարկվել ոստիկանների կողմից, այնուհետեւ աշխատողները այստեղից հանել են բոլոր ապրանքները: Բոլոր հարցերին ոստիկանության աշխատակիցը հայտարարել է. «վերջ, այլեւս խանութ չկա»,- գրում է «Ռոսբալթ»-ը: