Կանադայի վարչապետ Մարկ Սթարմերը սոցիալական ցանցերում ներկայացրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հետ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր զրույցը։
«Այսօր առավոտյան ես խոսեցի գործընկեր առաջնորդների, այդ թվում՝ Էմանուել Մակրոնի և Քեյր Սթարմերի հետ Հորմուզի նեղուցի շուրջ արագ զարգացող անվտանգության և տնտեսական իրավիճակի, այդ թվում՝ համաշխարհային ծովային երթևեկության, էներգետիկ շուկաների և կարևորագույն մատակարարման շղթաների զգալի խափանումների մասին», - ասել է Քարնին։
Կանադայի վարչապետը նշել է, որ նրանք ողջունում են Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը և այն հայտարարությունը, որ Իրանը կվերաբացի նեղուցը։
«Կանադան լիակատար համերաշխություն է հայտնում մեր Պարսից ծոցի գործընկերներին, որոնք վերջերս բախվել են պատասխան հարձակումների և տնտեսական ճնշման, և ողջունում է Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության ջանքերը՝ առաջ մղելու համակարգված դիվանագիտական և պլանավորման նախաձեռնությունները, որոնք ուղղված են այս կարևոր միջանցքով անվտանգ անցման վերականգնմանը», - ավելացրել է Մարկ Քարնին։




























