ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ ապրիլի 18-ին, անցկացնում է իր հերթական նիստը:

Նիստի օրակարգում ընդգրկված է 61 հարց, որից չի զեկուցվում 58-ը, ևս մեկ հարց գաղտնի է։

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

– Հանրակացարանային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին,

– Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

– «Օհանյան կրթահամալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն օտար լեզվով (անգլերեն) կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու մասին,

– Մարզական համալիրների կառուցման ծրագրերի հետ կապված գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկություններ սահմանելու մասին,

– «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2025 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին,

– «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին և այլ հարցեր։