Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ իրադրությունը անդառնալի է դարձել, կարծում է իսրայելական հետախուզությունը:
Ժամանակն է շտապ կերպով ուժային մեթոդներ կիրառել, որպեսզի թույլ չտալ Իրանին միջուկային զենք ստեղծել: Այդ մասին հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները` վկայակոչելով ռազմական գերատեսչության հետախուզական աղբյուրները:
Հատուկ ծառայությունները կարծում են, որ սկսած փետրվարի 22-ից, Իրանի դրությունը տարածաշրջանում կտրուկ փոփոխվել է բացասական առումով: Նրանք կարծում են, որ Իրանում ԱՄԳԷ-ի առաքելության անհաջող այցելությունը Իրան եւ այն հանգամանքը, որ նրանց թույլ չեն տվել այցելել Փարչինի ռազմական օբյեկտ, որտեղ Արեւմուտքի կարծիքով վերամշակվում է իրանական միջուկային զենքը, խոսում են դրա օգտին:
«Չորեքշաբթի օրվանից հետո խաղի կանոնները փոխվել են»,-ասել է իսրայելական հետախուզության աղբյուրներից մեկը, գրում է «Նեզավիսիմայա Գազետան»:



























