Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը հայտնել է, որ Կազաչյա Բուխտա թաղամասում վառելիքի պահեստարան է այրվում։ Ըստ «Ինտերֆաքսի»՝ նախնական վարկածով հրդեհի պատճառը խոցված անօդաչուն է։
«Գագարինի շրջանում նկատվող ծուխը Կազաչյա Բուխտա միկրոշրջանի տարածքում այրվող վառելիքի պահեստարանից է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է խոցված ԱԹՍ-ի պատճառով», - գրել է նա «Max» սոցիալական ցանցում։





























