ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն, այսօր` փետրվարի 22-ին, հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի ղեկավար կազմի եւ աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ։

ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկման թեման 5-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի անդրանիկ լիագումար նիստի օրակարգի ձեւավորման հարցն էր։  Այդ կապակցությամբ լսվել են մշտական հանձնաժողովների պատասխանատուների հաղորդումները շրջանառության մեջ գտնվող օրինագծերի թեմատիկ ընդգրկումների եւ պատրաստության վիճակի վերաբերյալ։

Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի արդյունքում ճշտվել է լիագումար նիստի հաստատմանը ենթակա օրակարգային հարցերի շրջանակը, նշվել են առաջիկա անելիքները, տրվել համապատասխան հանձնարարականներ։