Հայաստանի իշխանությունները իրարամերժ այնպիսի հայտարարություններ են անում, որ մարդ շշմում է։ Այս մասին ապրիլի 18-ին Վանաձորում՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Մարդիկ ասում են. «Լավ, եթե սրանք իսկապես այսպես են մտածում, ապա հոգեբանի կամ հոգեբույժի կարիք ունեն, իսկ եթե այդպես չեն մտածում, ուրեմն մի ամբողջ ժողովրդի խելագարի տեղ են դնում։ Սիրելի՛ ժողովուրդ, մենք այս ամենը շտկելու պատմական հնարավորություն ունենք, և այդ պատմական հնարավորությունը հունիսի 7-ն է։ Մենք արդյո՞ք համակերպվում ենք այն մտքի հետ, որ ունենք այսպիսի առաջնորդներ։ Եթե ոչ, ուրեմն պետք է այդպիսի մարդկանց հեռացնենք իշխանությունից։ Ամեն օրը մեծ կորուստ է Հայաստանի համար, բայց նրանց հեռացնելու սահմանադրական ճանապարհը մեր առջևում է. քիչ է մնացել, և ձեզ հետ միասին պետք է անենք սա։ Կարո՞ղ ենք անել»։ – ասել է Քոչարյանը՝ դիմելով լսարանին։
Այս տեքստին հետևել են ներկաների ծափահարությունները, որից հետո նախկին նախագահը սկսել է պատասխանել քաղաքացիների հարցերին։











