Այսօր` փետրվարի 22-ին, տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստ:

Նիստում քննարկվել է մարտի 1-ին նախատեսված հանրահավաքի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Անդրադարձ է եղել  ներքաղաքական զարգացումներին և առաջիկա ընտրությունների հետ կապված ռազմավարության հարցերին:

Նիստում շարունակվել են Կոնգրեսի համամասնական ցուցակի ձևավորման վերաբերյալ քննարկումները: