Պատրաստ եմ հոգեկան առողջության թեստ հանձնել։ Այս մասին Վանաձորում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին։

Վերջինս, մասնավորապես, մտահոգություն է հայտնել Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոգեկան վիճակի վերաբերյալ։

«Չգիտեմ՝ ուրիշների պատրաստակամությունն ինչպիսին է, բայց լրիվ ընդունում եմ, որ սա իսկապես պրոբլեմ է։ Հետո կան մարդիկ, որոնց մոտ սահմանային է։ Սենց՝ սեզոնային՝ մեկ-մեկ էս կողմ է, մեկ-մեկ՝ էն կողմ։ «Յանը տանում ա, բերում ա, տանում-բերում», - ասել է Քոչարյանը։», – ասել է Քոչարյանը։