Անհայտ անձը շաբաթ օրը՝ ապրիլի 18-ին, կրակ է բացել մարդկանց վրա Կիեւի շրջաններից մեկում։ Դրա հետեւանքով մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներ, տեղեկացրել է «РБК-Украина»-ն՝ հղում կատարելով «Полиция Киева» թելեգրամ-ալիքին։
«Անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա Գոլոսեեւյան շրջանում... Նախնական տեղեկությունների համաձայն՝ մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներ։ Զոհերի թիվը ճշտվում է»,- նշվել է հայտարարության մեջ։
Ոստիկանության վերակարգերը եւ КОРД հատուկ նշանակության ջոկատայիններն արդեն ուղարկվել են դեպքի վայր։ Իրավապահ մարմինները ներկայում հատուկ գործողություն են իրականացնում հանցագործին ձերբակալելու համար։ Ոստիկանությունում նշել են, որ միջադեպի մասին տեղեկատվությունը կթարմացվի։
Համացանցում գրել են, որ տղամարդը կրակ է բացել ինքնաձիգից։ «РБК-Украина»-ի աղբյուրների տվյալներով՝ նա բարիկադավորվել է «Վելմարթ» սուպերմարկետում։





























