Իսրայելի Պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ այսօր առավոտյան սպանվել են լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մի քանի մարտիկներ, որոնք «խախտել էին հրադադարի պայմանավորվածությունները» եւ սպառնալիք էին ներկայացնում Լիբանանի հարավում տեղակայված զորքերի համար։

ՑԱԽԱԼ-ի տեղեկացմամբ՝ 401-րդ զրահատանկային բրիգադի զինծառայողները բացահայտել են «ահաբեկիչների խումբ, որոնք խախտել են հրադադարի պայմանավորվածությունները եւ մոտեցել ուժերին այնպես, որ անմիջական սպառնալիք են ներկայացրել Լիբանանի հարավում նրանց գործողությունների ժամանակ, պաշտպանության առաջնագծի հարավում, որն օգտագործվում է հյուսիսային համայնքների ուղիղ սպառնալիքի կանխման համար»։

«Սպառնալիքը վնասազերծելու» համար իսրայելական ՌՕՈւ-ն հարվածներ է հասցրել եւ «ոչնչացրել ահաբեկիչներին», նշվել է ՑԱԽԱԼ-ի հաղորդագրությունում։

«Պաշտպանության առաջնագծից հարավ» տարածքում, որը հայտնի է նաեւ որպես «դեղին գիծ», տեղի ունեցած մեկ այլ միջադեպի ընթացքում, իսրայելական բանակի տեղեկացմամբ, հարված է հասցվել «Հեզբոլլահի» թունելին այն բանից հետո, երբ բացահայտվել են շարժման անդամների թունել ներթափանցման փորձեր։