Իսրայելական հրետանին, չնայած հրադադարին, գնդակոծում է հարավային Լիբանանի կենտրոնական հատվածը, տեղեկացրել է Al Jazeera-ն։
Մինչեւ հրադադարի կնքումը Լիբանանի իշխանությունների նախնական գնահատականի համաձայն՝ իսրայելական գրոհների հետեւանքով ավերվել կամ վնասվել է մոտ 40 հազար տուն։
Բեյրութի հարավային արվարձանները առավել տուժած շրջաններն են, դրանց հաջորդում են հարավային Լիբանանի բոլոր շրջանները։
Լիբանանի NNA ազգային գործակալությունն իր հերթին տեղեկացրել է, որ իսրայելական ուժերը ռմբակոծում են բնակելի տները Մարքաբայում եւ Թայբեհում, Դեյր-Սիրյան քաղաքի արվարձանները, այսօր երեկոյան թիրախ է հանդիսացել Զավթար-աշ-Շարքիայի եւ Հիյամի դիմաց գտնվող գետի հունը։





























