Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մեկ պահեստազորային զոհվել է, երեք այլ զինվորներ վիրավորվել են Լիբանանի հարավում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետեւանքով, այն բանից հետո, երբ Լիբանանի հետ ուրբաթ օրը կնքվել է հրադադարի համաձայնագիր, նշվել է ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ։
Զոհված զինվորը 226-րդ պահեստազորի օդադեսանտային գրոհային բրիգադի 7 056-րդ գումարտակի 48-ամյա ենթասպա Բարաք Կալֆոնն էր։
Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ պահեստազորայինները զենք էին փնտրում Լիբանանի հարավում գտնվող Ջեբեյն գյուղի մի շենքում։
Ստուգման ժամանակ պայթել է «Հեզբոլլահ» շարժման պայթուցիկ սարքը, որի հետեւանքով զոհվել է Կալֆոնը եւ վիրավորվել երեք այլ զինվոր, որոնցից երկուսը՝ միջին ծանրության, մեկը՝ թեթեւ վնասվածքներով։ ՑԱԽԱԼ-ի նախնական հետաքննության համաձայն՝ ռումբը չի պայթեցվել հեռավար կարգով։
Զինվորականները պարզում են մանրամասները։ Վիրավոր զինվորներին ուղղաթիռով տեղափոխել են Իսրայելի հյուսիսում գտնվող հիվանդանոց, նրանց ընտանիքները տեղեկացվել են, ավելացրել են ՑԱԽԱԼ-ում։





























