Կալիֆոռնիայի նահանգում երեք հոգի դատապարտվել է խարդախության համար՝ ապահովագրության հետ կապված, խարդախության ընթացքում ոմն մեկը՝ արջի հագուստով, վնասել է շքեղ ավտոմեքենաները, տեղեկացրել է Associated Press-ը։
Կալիֆոռնիայի ապահովագրության դեպարտամենտը հայտնել է, որ երեք տղամարդ 2024թ․ օգտագործել է արջի կոստյում՝ Rolls-Royce-ի եւ երկու Mercedes-Benz-ի դեմ կեղծ հարձակումներ կազմակերպելու համար։ Նրանք այնուհետեւ կեղծ հայցեր են ներկայացրել՝ ապահովագրական ընկերություններից պահանջելով մոտավորապես 142 հազար դոլարի փոխհատուցում։
Դեպարտամենտը ծրագիրն անվանել է «Արջի ճանկ» գործողություն։ Լոս Անջելեսից երկու տղամարդ եւ մեկ կին չեն ընդունել իրենց մեղքը ապահովագրական խարդախության մեջ եւ հանգստյան օրերին դատապարտվել են ազատազրկման, որին հաջորդել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակումը։
Նրանցից երկուսին պարտավորեցրել են վճարել ավելի քան 50 հազար դոլար փոխհատուցում։ Չորրորդ մեղադրյալը դատարանի առջեւ կկանգնի սեպտեմբերին։ Դեպարտամենտը հայտնել է, որ խումբը մեղադրվում է ապահովագրական ընկերություններին Սան Բերնարդինո լեռներից մի քանի տեսանյութեր տրամադրելու մեջ, որոնցում երեւում է, թե ինչպես է արջը շարժվում մեքենաների ներսում՝ իրենց հայցերի շրջանակում։ Ապահովագրական դեպարտամենտի տրամադրած լուսանկարներում երեւում են քերծվածքներ նստելատեղերի եւ դռների վրա։
Կալիֆոռնիայի ձկնատնտեսության եւ վայրի բնության պահպանության դեպարտամենտի կենսաբանը վերանայել է տեսանյութը եւ եկել այն եզրակացության, որ դա «ակնհայտորեն արջի հագուստով մարդ է», հայտնել է ապահովագրական դեպարտամենտը։ Խուզարկության օրդեր ստանալուց հետո դետեկտիվները կասկածյալների տանը գտել են արջի հագուստը, հայտնել են դեպարտամենտում։




























