Գյումրիում վաղ առավոտից աննախադեպ ոստիկանական ուժեր են հավաքվել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ։
NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ քաղաքի կենտրոնական բոլոր փողոցները արդեն իսկ փակ են, մեծ հսկողություն է իրականացվում նաեւ կենտրոնական հրապարակում։
Հիշեցնենք, որ այսօր ապրիլի 19-ին, Փաշինյանն իր համակիրների հետ ավտոերթ է կազմակերպել՝ նշելու է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Աշտարակ-Գյումրի հատվածի բացումը։ Իսկ երեկոյան Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում տեղի է ունենալու համերգ, որտեղ ելույթ է ունենալու նաև «Վարչաբենդը»։
Փաշինյանն արդեն վաղ առավոտից ճանապարհ է ընկել դեպի Գյումրի։ Նրան արդեն անգամ արագաչափը նկարել է՝ արագությունը գերազանցելու համար։





























