Երեկ Լիբանանի հարավում պայթուցիկ սարքի պայթյունից Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) պահեստազորային է սպանվել, ևս ինը մարդ վիրավորվել է, այդ թվում՝ մեկը ծանր, ասված է ՑԱԽԱԼ-ի հաղորդագրության մեջ։
Զոհված զինծառայողը 769-րդ «Հիրամ» տարածքային բրիգադի 7106-րդ գումարտակի 31-ամյա առաջին կարգի սերժանտ Լիդոր Պորատն է։ Նա Աշդոդից էր։
Միջադեպը տեղի է ունեցել Լիբանանում շարունակվող հրադադարի պայմաններում։
Ըստ նախնական ռազմական հետաքննության, Լիբանանի հարավում՝ ՑԱԽԱԼ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքում գումարտակի գործողությունների ժամանակ, ինժեներական մեքենան պայթել է «Հեզբոլլահ» շարժման տեղադրած ռումբի վրա։
Պայթյունի հետևանքով տուժել են ծանր տեխնիկայի պահպանությունն իրականացնող զինվորները. Պորատը զոհվել է, իսկ ինը հոգի ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ (մեկը՝ ծանր, չորսը՝ միջին և չորսը՝ թեթև)։ Պայթյունից անմիջապես հետո Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել այդ տարածքում գտնվող մի քանի թիրախների։
Վիրավոր զինվորներին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց, նրանց ընտանիքներին տեղեկացրել են կատարվածի մասին, հավելել են բանակից։ Զինվորականները հետաքննում են միջադեպի մանրամասները։
Այս գիշեր Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավում ևս մեկ պահեստազորայինի զոհվելու մասին։