«Նրանջագույն հեղափոխություննրի գաղափարախոս» Ջին Շարպը, որի մեթոդներն արդեն երկու տասնամյակ է, ինչ  հաջողությամբ կիրառվում են աշխարհի շատ երկրներում, ժխտում է իր մասնակցությունը Ռուսաստանում ընդդիմադիր շարժմանը, որն սկսվել է անցած տարեվերջից:

Ավելին, Շարպը վստահեցնում է, որ ինքն է սովորել ռուսներից, եւ ռուսներին խնդրում է չմոռանալ ցարիզմի եւ ստալինիզմի դեմ պայքարի փառավոր էջերը:

Ըստ նրա` պարզապես ճիշտ չէ համարել, թե ոչ բռնի պայքարն ամերիկյան արտադրանք է եւ արտահանվում է այլ երկրներ: «Ռուսների համար դա պարզապես հայրենասիրական չէ: Ռուսաստանի պատմության մեջ ցարիզմի եւ ստալինիզմի դեմ ոչ բռնի պայքարը շատ տպավորիչ է: Ես շատ բան եմ սովորել ռուսներից», -հայտարարել է Շարպը BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում:

Շարպի մասին վերջերս խոսել էր կառավարության ղեկավարի տեղակալ Վլադիսլավ Սուրկովը: Նա հայտարարել էր, թե համակարգից դուրս գտնվող ընդդիմությունը  գործում է «Շարպի գրքին համապատասխան»: Նա դա նույնիսկ ձանձրալի էր համարել եւ խորհուրդ տվել կազմակերպիչներին մի քիչ գոնե շեղվել գրքից:

Ներկայումս Շարպի «Բռնապետությունից ժողովորդավարություն» գիրքը  թարգմանված է ավելի քան 40 լեզվով, այդ թվում`ռուսերեն, գրում է  NEWSru.com-ը: