Ապրիլի 18-ին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Կատարի Պետության ԱԳՆ պետնախարար Մուհամմադ բին Աբդ ալ-Ազիզ ալ-Խուլեյֆիի հետ:

Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող անվտանգային իրավիճակը, ինչպես նաև անդրադարձել ՀՀ-Կատար երկկողմ օրակարգին: