Օվկիանոսի այն կողմից անվտանգության միջոցներ պարտադրելու դարաշրջանն ավարտվել է, X սոցիալական ցանցում գրել է Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։
«Այսօր Հորմուզի և Մալակայի անվտանգությունը երաշխավորված է ոչ միայն մեր ու մեր ռազմավարական գործընկերների հզորությամբ, այլև Բաբ էլ Մանդեբի անվտանգությունն էլ գտնվում է «Անսար Ալլահ» շարժման մեր եղբայրների ձեռքում։ Ցանկացած չարիքի կհետևի շղթայական ռեակցիա»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանը հայտարարել էր Հորմուզի նեղուցը կրկին փակելու մասին՝ վկայակոչելով ԱՄՆ-ի բազմաթիվ խախտումները։
Ավելի ուշ եմենցի հութիները սպառնացել էին փակել նաև Բաբ էլ Մանդեբի նեղուցը, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակի խոչընդոտել խաղաղության հաստատմանը։