Շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը  փետրվարի 22-ին Ռուսաստանի Պետդումայում շախմատի միաժամանակյա խաղ է անցկացրել` արձանագրելով  17 հաղթանակ եւ 3 ոչ-ոքի:

Ինչպես տեղեկացնում է «Գազետան»,  միջոցառումը կնվիրվի Հայրենիքի պաշտպանի օրվան: Քսան շախմատի տախտակների առջեւ գրոսմայստերին դիմակայել են նրա գործընկեր պատգամավորները, ինչպես նաեւ Մեծ հայրենականի վետերաններ: