Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումը մեր ամենամեծ առաջնահերթությունն է, քաղաքապետարանի ամենակարևոր ծրագիրը։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 20–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Այսուհետև առաջինը, ինչ պետք է զեկուցվի այս դահլիճում, վերաբերելու է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման գործընթացի հետ կապված պրոցեսներին, մինչև բուն իրական շինարարությունը կսկսենք»,- հայտարարեց նա։