Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի նկատմամբ դատավճիռը կհրապարակվի հունիսի 2-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Վեստին», Կահիրեում փետրվարի 22-ին հայտարարել է դատավոր Ահմեդ Ռիֆաթը:

Դա եղել է գործով դատաքննության վերջին նիստը, որի ժամանակ պաշտպանական ճառով հանդես են եկել փաստաբաններն ու մեղադրյալները: Հոսնի Մուբարաքը, ինչպես նաեւ նրա որդիներ Ալյան եւ Գամալը հրաժարվել են վերջին խոսքից` նշելով, որմ իրենց պաշտպանն արդեն ամեն ինչ ասել է:

Ուշագրավ է, որ իր խոսքերը նախկին նախագահը  ձեւակերպել է որպես բանաստեղծություն, որն էլ կարդացել է նրա փաստաբանը. «Հարազատ իմ երկիր, դու անարդար ես իմ նկատմամբ, մեծահոգի իմ ժողովուրդ, դու ժլատ ես իմ հանդեպ»: