Ապրիլի 21-ին Հայաստանի զգալի մասում սպասվում են ինտենսիվ տեղումներ։ Լեռնային շրջաններում գիշերային և առավոտյան ժամերին հնարավոր է թաց ձյուն։ Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ սպասվում է նաև ամպրոպ, իսկ հարավարևմտյան քամու ուժգնացումը կարող է հասնել 16-19 մ/վ-ի։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում նույնպես սպասվում է անձրև և ամպրոպ։ Գիշերվա ընթացքում տեղումները կլինեն առատ։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 15-18 մ/վ-ի։ Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կգրանցվի +6+8, իսկ վաղը ցերեկը +13+15 աստիճանի տաքություն։

Օդի ջերմաստիճանը մարզերում․

Շիրակում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +6+11,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +6+9,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +10+13,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +5+8,

Լոռիում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +7+10,

Տավուշում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +10+13,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +6+9,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +9+14,

Արարատում՝ գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +15+18,

Արմավիրում՝ գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +15+18,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +5+8,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +13+16,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +14+17,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +7+10: