Կիրակի օրը Դոնի Ռոստովի շրջիկ կրկեսում (շապիտո) երեք վագրերի մասնակցությամբ ներկայացման ժամանակ ընկել է մանեժի և հանդիսատեսի միջև գտնվող պաշտպանիչ ցանցը: Գիշատիչներից մեկը ցատկել է պատնեշի վրայով և դուրս վազել փողոց, սակայն որոշ ժամանակ անց վերադարձել է դահլիճ։ Վարժեցնողներին հաջողվել է բռնել կենդանուն: Ինչպես հայտնում է TASS-ը, հանդիսատեսից ոչ ոք չի տուժել:

Այսօր հայտնի է դարձել, որ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու փաստով։