Կիրակի առավոտյան Լուիզիանա նահանգի Շրիվպորտ քաղաքում տղամարդը կրակ է բացել երկու տների ուղղությամբ՝ սպանելով 3-ից 11 տարեկան ութ երեխայի (երեք տղայի և հինգ աղջկա)։ Կասկածյալի կինը և նրա ընկերուհին ստացել են ծանր հրազենային վնասվածքներ։ Ոստիկանությունը կատարվածը որակել է որպես ընտանեկան բռնության հողի վրա կատարված հանցագործություն։

Կասկածյալը՝ Շամար Էլկինսը, նախ կրակել է Հարիսոն փողոցում գտնվող կնոջ վրա, ապա ուղղվել դեպի Արևմտյան 79-րդ փողոցի տունը, որտեղ սպանել է բոլոր երեխաներին։ Սպանվածներից յոթը նրա սեփական երեխաներն են եղել, իսկ ութերորդը՝ զարմիկը։ Հարձակումից հետո Էլկինսը փախել է, սակայն ձերբակալման պահին սպանվել է ոստիկանների կողմից։

«Ես պարզապես չգիտեմ, թե ինչ ասել։ Սիրտս կտոր-կտոր է լինում։ Չեմ կարող նույնիսկ պատկերացնել, թե ինչպես կարող է նման բան տեղի ունենալ», — լրագրողներին հայտնել է Շրիվպորտի ոստիկանապետ Ուեյն Սմիթը։