Ապրիլի 20-ի առավոտյան Իտալիայում Միլանի մոտ բախում է տեղի ունեցել մարդատար և բեռնատար գնացքների միջև, հայտնում է ANSA-ն։ Միջադեպի պատճառով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է Միլան-Ջենովա հատվածում։
Վթարը տեղի է ունեցել Միլանից հարավ գտնվող Պավիա կայարանում։ Մոտ 30 կմ/ժ արագությամբ կայարանից դուրս եկած մարդատար գնացքը բախվել է գծերի վրա գտնվող անշարժ բեռնատար գնացքին։ Արգելակման կարճ տարածության պատճառով հնարավոր չի եղել խուսափել հարվածից։
Նախնական տվյալներով՝ ուղևորների և անձնակազմի միջև տուժածներ չկան։
Ուղևորներին տեղափոխել են այլ գնացք, որը նրանց տեղափոխել է Միլան։ Ժամը 11:30-ի դրությամբ գծի երթեւեկությունն ամբողջությամբ վերականգնվել է։ Դեպքի հանգամանքները պարզվում են։





























