ՄԱԿ-ում քվեարկության ժամանակ Ռուսաստանն օգտվել է վետոյի իրավունքից` ելնելով Սիրիայի ներքին գործընթացներին արտաքին միջամտության սցենարը կանխելու անհրաժեշտությունից, որն առաջարկվում էր առանձին տարածաշրջանային եւ տարածաշրջանից դուրս գտնվող երկրների կողմից ներկայացված բանաձեւի նախագծով:  Այս մասին Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիկի եւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ հեռախոսազրույցներում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

Ինչպես տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը,  նույն բանը Մեդվեդեւն ասել է նաեւ Սաուդյան Արաբիայի ղեկավարին:

Մեդվեդեւի խոսքով` այսօր ավելի, քան երբեւէ երկխոսություն է անհրաժեշտ. ցանկացած գործողություն, որը բերում է երկխոսության մերժման, ճանապարհ է բացում Սիրիայում քաղաքացիական պատերազմի եւ բազմաթիվ զոհերի համար: