Ավստրալիայի արտգործնախարար Քեվին Ռադը հրաժարական է տվել: Ինչպես հաղորդում է The Sydney Morning Herald-ը,  իր այդ որոշման մասին արդեն նախկին արտագործնախարարը հայտարարել է Վաշինգտոնում հրավիրված  արտակարգ ասուլիսում:

«Ես չեմ կարող շարունակել պաշտոնավել որպես արտգործնախարար`չունենալով վարչապետի աջակցությունը, այնպես որ ես որոշել եմ ազնիվ լինել, իսկ այս դեպքում ազնիվ է հրաժարական տալը»,-հայտարարել է նա:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Քեվին Ռադը, ով 2007-2010թթ. Ավստրալիայի վարչապետն էր եղել, վերջերս հայտնվել էր սկանդալային պատմության մեջ: YouTube տեսահոսթինգում տեղադրված տեսահոլովակում Ռադը փորձում էր չինարեն ուղերձ ձայնագրել, սակայն դա նրան չի հաջողվում: Այդ պատճառով նա «ոչ այնքան հաճելի» արտահայտություններ է  թույլ տալիս դեսպանատան աշխատակցի եւ թարգմանչի հասցեին, որոնք իր համար այնպիսի տեքստ են պատրաստել, որը դժվարացնում է առանց այն էլ «սարսափելի բարդ այդ լեզուն»: