Արթնացել է Ինդոնեզիայի Արևելյան Յավա նահանգում գտնվող Սեմերու հրաբուխը: Երկրի հրաբխագիտության կենտրոնի փոխանցմամբ՝ արդեն առնվազն երկու ժայթքում է գրանցվել:

Մասնագետների տվյալներով՝ մոխրի սյունը բարձրացել է մոտ 1 000 մետր, իսկ ծովի մակերևույթից ընդհանուր բարձրությունը հասել է շուրջ 4 676 մետրի: Ժայթքումն ուղեկցվել է մոխրի թանձր սյան արտանետումներով, որոնք քամու հետ տարածվել են դեպի արևմուտք և հարավ-արևմուտք:

Տեղական իշխանություններն անվտանգության միջոցառումներ են ձեռնարկել. բնակիչներին և զբոսաշրջիկներին արգելվել է մոտենալ հրաբխին 5 կմ-ից ավելի, քանի որ շիկացած քարերի անկման վտանգ կա:

3676 մետր բարձրությամբ Սեմերուն՝ Ինդոնեզիայի չորրորդ ամենաբարձր հրաբուխն է և Յավա կղզու ամենաբարձր կետը։

Ինդոնեզիան աշխարհի խոշորագույն կղզեխումբն է։ Այն գտնվում է Խաղաղօվկիանոսյան «հրե օղակում» և աչքի է ընկնում բարձր սեյսմիկ ակտիվությամբ։ Երկրում կա ավելի քան 500 հրաբուխ, որոնցից գործող են մոտ 130-ը։