Երևանի Հալաբյան փողոցում երեկ ուշ երեկոյան ավտոբուսի վարորդին դանակահարած ուղևորը, նախնական տվյալներով, եղել է ոչ սթափ վիճակում։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՆԳՆ-ից։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վեճ է ծագել ուղևորի և վարորդի միջև։ Նախնական տվյալներով՝ ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում և դանակով հարված է հասցրել վարորդին։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Երևանում, ապրիլի 20–ի ուշ երեկոյան, արտակարգ դեպք է տեղի ունեցել. դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին։ Նա տեղափոխվել է հիվանդանոց։
Նշենք, որ թիվ 8 երթուղին սպասարկում է Դավիթաշեն 4–րդ թաղամասից մինչև Նոր Նորքի 9–րդ զանգված։





























