Այսօր՝ ապրիլի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են «MAN» մակնիշի բեռնատարն ու «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն,

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։