2026 թվականի ապրիլի 21-ին տեղի կունենա Տումաննայա գետի վրայով անցնող կամրջի միացումը։ Այն գտնվում է Պրիմորիեի երկրամասում՝ ռուս-հյուսիսային Կորեայի սահմանին։ Արարողությանը կմասնակցեն բարձրաստիճան ռուս պաշտոնյաներ։

ՌԴ տրանսպորտի նախարարության տվյալներով՝ միջոցառմանը տեսակապի միջոցով կմիանան տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը, բնական ռեսուրսների և էկոլոգիայի նախարար, ԿԺԴՀ-ի հետ համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական մասի նախագահ Ալեքսանդր Կոզլովը և ՌԴ ԱԳՆ Ասիայի առաջին դեպարտամենտի տնօրեն Իվան Ժելոխովցևը:

Անցումային հատվածի ընդհանուր երկարությունը կկազմի շուրջ 5 կմ, որից մոտ 1 կմ-ը բուն կամուրջն է։ Նախագծով նախատեսվում է երկգիծ երթևեկություն, ինչը թույլ կտա մեծացնել երթուղու թողունակությունը։

Օբյեկտի բացումը նախատեսված է 2026 թվականի ամռանը։ Ակնկալվում է, որ նոր կամուրջը կբարձրացնի փոխադրումների արդյունավետությունը, կկրճատի լոգիստիկ ծախսերը և կնպաստի Ռուսաստանի ու ԿԺԴՀ-ի միջև առևտրի զարգացմանը։