NASA-ն և ԱՄՆ դաշնային այլ գերատեսչությունները հետաքննում է միջուկային և տիեզերական հետազոտությունների հետ կապված 11 գիտնականների մահվան և անհետացման դեպքերը։ Վաշինգտոնում չեն բացառում, որ դրանց մի մասը կարող է կապված լինել նրանց մասնագիտական գործունեության հետ։ Այս մասին հայտնում է Fox News-ը։
Չնայած մասնագետների խորհրդավոր անհետացմանը՝ NASA-ն հայտարարում է, որ իրավիճակը վերահսկելի է և ռիսկեր չի պարունակում ազգային անվտանգության համար։ Այդուհանդերձ, գործակալությունը շարունակում է սերտ աշխատանք կատարել համապատասխան կառույցների հետ՝ խոստանալով հետևողականորեն հրապարակել ստացվող նոր տվյալները։
Վաշինգտոնը հայտարարել է ՀԴԲ-ի և դաշնային գերատեսչությունների մասնակցությամբ իրականացվող համալիր ստուգումների մասին։ Քննչական խումբը պետք է վեր հանի տեղի ունեցած դեպքերի միջև հնարավոր փոխկապակցվածությունն ու համակարգային օրինաչափությունները։
Ինչպես գրում է Fox News-ը, 2022 թվականից ի վեր արձանագրվել է առնվազն 11 գիտնականի մահվան կամ անհետացման դեպք. նրանց մեծ մասը կապված է եղել միջուկային ֆիզիկայի, տիեզերական հետազոտությունների և անոմալ երևույթների ուսումնասիրության հետ։ Մահվան դեպքերի մի մասը ճանաչվել է բռնի, մյուսները մնում են չբացահայտված։ ԱՄՆ Կոնգրեսում արդեն հայտարարել են, որ այս դրվագներում կարող են լինել «տագնապալի և պոտենցիալ համակարգային հանգամանքներ»։





























