Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ նավթային տանկերը կարողացել է մտնել երկրի տարածքային ջրեր՝ անտեսելով ամերիկյան զինուժի կողմից հնչող «սպառնալիքները»։
Ինչպես հաղորդում է Mehr գործակալությունը՝ հղում անելով Իրանի բանակի մամուլի ծառայությանը, Sili City տանկերն անցել է Արաբական ծովով և մտել Իրանի տարածքային ջրեր՝ անտեսելով ամերիկյան ռազմածովային օպերատիվ խմբի բազմաթիվ նախազգուշացումներն ու սպառնալիքները։
Հայտարարության մեջ նշվում է, որ նավը՝ Իրանի ռազմածովային ուժերի ուղեկցությամբ, հասել է երկրի հարավային նավահանգիստներ և մի քանի ժամ խարիսխ գցել դրանցից մեկում։





























