Բաքվի մետրոպոլիտենի «Ուլդուզ» և «Նարիման Նարիմանով» կայարանների միջնամասում հոսանքի մատակարարման խափանում է տեղի ունեցել։ Բոլոր կայարանների մուտքը ժամանակավորապես սահմանափակվել է, իսկ «Նարիման Նարիմանով» - «Ահմեդլի» հատվածում գնացքների երթևեկությունը դադարեցվել է։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Թունելում մնացած բոլոր ուղևորները տարհանվել են։ Մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը հայտնել է, որ մարդկանց կյանքին վտանգ չի սպառնում։ Խափանման վերացման աշխատանքները շարունակվում են։