17-ամյա տղային մեղադրանք է առաջադրվել Լոնդունի հյուսիս-արևմուտքում գտնվող սինագոգի վրա հարձակումից հետո այն հրկիզելու մեջ, հաղորդում է Sky News-ը։

Ըստ պարբերականի՝ մեղադրանքն առաջադրվել է երեքշաբթի օրը՝ ապրիլի 21-ին։ Բրենտ թաղամասի բնակիչ հանդիսացող կասկածյալի անունը իրավական պատճառներով չի հրապարակվում։ Դեռահասը մնում է կալանքի տակ և պետք է կանգնի Վեստմինստերյան մագիստրատների դատարանի առաջ։

Միջադեպը քննվում է Լոնդոնի հակաահաբեկչական ստորաբաժանման կողմից։ Ոստիկանության տվյալներով՝ խոսքը ապրիլի 18-ին տեղի ունեցած իրադարձությունների մասին է։ Ավելի վաղ նույն գործի շրջանակում երկու դեռահաս է ձերբակալվել։