Ապրիլի 23-ին՝ օրվա երկրորդ կեսին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ հարավ-արևմտյան քամին կուժգնանա մինչև 18-22 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա։ Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացումը կհասցնի 16-19 մ/վրկ-ի։ Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի +6+8, վաղը ցերեկը՝ +19+21։

Օդի ջերմաստիճանը մարզերում․

Շիրակում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +9+14,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +10+13,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +15+18,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +9+14,

Լոռիում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +15+19,

Տավուշում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +17+21,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +9+13,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +14+19,

Արարատում՝ գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +19+22,

Արմավիրում՝ գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +19+22,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +11+14,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +18+22,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +22+26,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +16+20։