Լիբանանյան Al-Akhbar թերթը հաստատել է իր թղթակից Ամալ Խալիլի մահը՝ իսրայելական ավիահարվածի հետևանքով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իսրայելական ավիացիան երկու անգամ հարվածել է Լիբանանի հարավային Ալ-Թիրի քաղաքին. նախ թիրախավորվել է Խալիլի ավտոմեքենայի առջևից ընթացող ավտոմեքենան, որից հետո լրագրողը պատսպարվել է մոտակա շենքում: Ժամը 16:27-ին ավիացիան հարված է հասցրել հենց այդ շենքին, ինչից հետո նրա հետ կապն ընդհատվել է: Դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենան իսրայելցի զինվորականները ենթարկել են գնդակոծության՝ թույլ չտալով փրկարարներին հասնել լրագրողին:





























